Մերոնց հաջողությունն ուղեկից չէր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 10, 2012 16:13

Լոնդոնում  ավարտվեցին 14-րդ պարալիմպիկ խաղերը: Դրանց մասնակցեցին 160-ից ավելի երկրների շուրջ 4200 մարզիկներ, այդ թվում՝ Հայաստանի երկու ներկայացուցիչներ: Ոչ պաշտոնական թիմային հաշվարկում 1-ին տեղը զբաղեցրին Չինաստանի մարզիկները, որոնք նվաճեցին 231 մեդալ, այդ թվում՝  95 ոսկե, 71 արծաթե և 65 բրոնզե :  2-րդ տեղում են Ռուսաստանի ներկայացուցիչները՝ 102 մեդալ,այդ թվում՝ 36 ոսկե, 38 արծաթե  և 28 բրոնզե:  Բրիտանացի մարզիկները 120 մեդալով երրորդն են` 32 ոսկե,  43-ական` արծաթե և բրոնզե: Բրիտանացիները ռուսներին զիջել են ոսկե մեդալների քանակով:

Ընդհանրապես,  մեդալ են նվաճել 71 երկրների մարզիկներ: Հայաստանի լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը և ծանրորդուհի Գրետա Վարդանյանին հաջողությունն ուղեկից չէր:

Դիտվել է 1361 անգամ:
Print Friendly

Leave a Reply