Իրանի դեսպանը ներկայացնում է հայ-իրանական տնտեսական հեռանկարները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 19, 2010 20:25

ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանի այցը Թեհրան Իրանի գիտության և տեխնոլոգիաների նախարարի հրավերով, որի հիմնական նպատակն է փոխադարձ դիպլոմների ճանաչման հարցը: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտնել ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյիդ Ալի Սաղայանին: Անցած տարվա վերջում իրանական կողմը որոշում կայցրեց, ըստ որի հայկական դիպլոմներն Իրանում այլևս չէին ճանաչվում: Ըստ դեսպանի՝ երկու երկրների կրթության նախարարությունների միջև ծագած խնդիրները տեխնիկական բնույթի են ու առաջիկա այցի կքննարկվեն այդ գերատեսչությունների ղեկավարների մակարդակով:
Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին, Սաղայանին տեղեկացրեց, որ 3 շաբաթ առաջ տեղի է ունեցել երկու երկրների միջև միջկառավարական խորհրդի 9-րդ նիստը, որը գլխավորել են Իրանի ԱԳ նախարար Մանուչար Մոթաքին եւ Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Դեսպանի ներկայացմամբ, երկու երկրների հարաբերությունների շրջանակում է 3-րդ բարձրավոլտ գիծ անցկացնելու խնդիրը, Իրան-Հայաստան գազամուղի շահագործումը, նոր երկաթուղու և ավտոճանապարհի կառուցումը: Ակնկալվում է, որ ազատ առևտրի համաձայնագիր կստորագրվի Հայաստանի ու Իրանի միջև, ինչն ավելի կխորացնի երկու պետությունների տնտեսական համագործակցությունը:

Դիտվել է 1566 անգամ:
Print Friendly

Leave a Reply