Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների օգոստոս ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները

Պաշտոնական, Օրվա լուր | | September 10, 2012 15:39

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների օգոստոս ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ, բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրվել Նուբարաշեն վարչական շրջանում:

Անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետևողական աշխատանքի ամրագրումը, հատկանշելով, որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում առաջնահերթը հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումն է:

Աղբանահության, մասնավորապես սանմաքրման աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև աղբահանության վարձավճարների հավաքագրման մասով քաղաքապետը հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետում վերացնել առկա թերացումները, այդ թվում նաև քայլեր ձեռնարկելով սանմաքրման ձեռնարկությունների աշխատակիցների քանակի ավելացման ուղղությամբ։ Միաժամանակ հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել պարտավորություններից խուսափող ընկերություններին և բնակիչներին օրինական դաշտ բերելու և այդ մասով ցուցանիշները բարելավելու մասով։

Անդրադառնալով գնահատման և վերլուծության արդյունքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է չբավարարվել ձեռքբերածով` առավել հետևողական աշխատանք տանելով ցուցանիշները բարելավելու ուղղությամբ, և անել հնարավորը` առավելագույն արդյունքներ ապահովելու համար։

Նախորդ ամսվա համեմատ տարբեր ոլորտներում հետևողական և արդյունավետ աշխատանքի շնորհիվ աղյուսակային ընդհանուր սանդղակում աճողական արդյունքներ են գրանցել Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Աջափնյակ, Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 773 անգամ:
Print Friendly

Leave a Reply