Վիկտոր Դալլաքյանը մանրամասնում է իր նոր պաշտոնի գործառույթները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 10, 2012 15:19

«Ես լրագրողների «շնորհիվ» տարբեր պաշտոնների եմ նշանակվել, բայց հիմա ես, փակագծերը բացելով, նշեմ, որ բացի ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչը լինելուց, լինելու եմ նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, որովհետև աշխահրի տարբեր երկրներում նախագահի ներկայացուցիչը Ազգային ժողովում նաև նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Վիկտոր Դալլաքյանը:

Այնուհետեև նա մանրամասն ներկայացրեց իր նոր պաշտոնի գործառույթները. «Նախ ես ներկայացնելու եմ հանրապետության նախագահի տեսակետները ԱԺ-ում, և այդ նպատակով ԱԺ կանոնակարգում պետք է կատարվեն համապատասխան փոփոխություններ, որովհետև բոլոր երկրներում նախագահի ներկայացուցիչն ունի արտահերթ ելույթի իրավունք:  Երկրորդ, իմ գործառույթների մեջ մտնելու է կառավարության և պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունների եզրակացությունները համակարգելը և նախագահի տեսակետները ներկայացնելը, այսինքն` միջնորդավորված ձևով ես զբաղվելու եմ նաև նախագահի անունից օրենսդրական որոշակի գործառույթներով: Երրորդ, ես հետևելու եմ մամուլի հրապարակումներին, հանդիպումներ եմ ունենալու հանրության տարբեր շրջանակների հետ, ինչպես նաև ձեր կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին տալու եմ օրենսդրական լուծումներ և այդ առաջարկությունները ներկայացնելու հանրապետության նախագահին: Չորրորդ, քանի որ ես սիրում եմ օրենսդրական գործունեությունը, և իմ կողմից այս ընթացքում արդեն մշակվել են 20-ից ավել օրենսդրական նախաձեռնություններ, ուստի կան համապատասխան մեխանիզմներ այս օրենսդրական նախաձեռնությունները ներկայացնել Ազգային ժողովին: Այսինքն` իրականացվելու է բազմապրոֆիլ և շատ լուրջ օրենսդրական գործունեություն”:

Վիկտոր Դալլաքյանը նաև պատրաստակամություն հայտնեց իր նոր պաշտոնում ակտիվորեն համագործակցել ինչպես խորհրդարանական բոլոր խմբակցությունների, այնպես էլ զանգվածային լրատվամիջոցների հետ:

Վահե Մակարյան

Դիտվել է 741 անգամ:
Print Friendly

Leave a Reply