Դալլաքյանը նախագահի կողմից իրեն նոր պաշտոնի նշանակումը ճշգրիտ քայլ է համարում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 10, 2012 15:17

«Ես կարծում եմ, որ հանրապետության նախագահի ներկայացուցչի ինստիտուտը լուրջ ինստիտուտ է և կարող է օգտակար լինել նախագահ-ազգային ժողով համագործակցույունն ապահովելուն, և, ինչպես ես իմ ելույթում նշեցի. Ես պատրաստ եմ համագործակցել ազգային ժողովի բոլոր խմբակցությունների հետ»,- Այսօր կայացած ԱԺ նիստի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ-ում ՀՀ նախագահի նորանշանակ ներկայացուցիչ Վիկտոր Դալլքայանը` խոեսելով իր նոր պաշտոնի և դրա գործառույթների մասին մասին:

Այն հարցին, թե արդյոք ուշացած չէր այս նշանակումը նրա համար, Դալլաքյանն ասաց, որ պայմանավորվածությունները եղել են վաղուց, ընդ որում` իրեն տարբեր առաջարկություններ են ներկայացվել. «Ես չեմ կարծում, որ իմ և նախագահի հարաբերությունների և մեր մեջ եղած խոսակցությունների վերաբերյալ ես պետք է ինֆորմացիա տրամադրեմ: Ես կարծում եմ, որ հանրապետության նախագահը ճշգրիտ քայլ է կատարել»:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 742 անգամ:
Print Friendly

Leave a Reply