Շարմազանովը հայ շախմատիստների հաղթանակը պատմական իրողություն է համարում շախմատի աշխարհում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 10, 2012 15:10
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ, շնորհավորելով Հայաստանի շախմատի հավաքականի փայլուն հաղթանակը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Շատ ուրախ եմ` նամանավանդ, որ հաղթանակը խորհրդանշական էր. հաղթեցինք Հունգարիային և Ստամբուլում ծածանվեց հայոց եռագույնը: Իհարկե, մի քիչ էլ բախտներս բերեց ` Չինաստանը պարտվեց, և լրացուցիչ ցուցանիշներով մենք առաջ անցանք Ռուսաստանից»:
Ըստ Շարմազանովի, սա ոչ միայն Հայաստանի, այլև ընդհանրապես շախմատային աշխարհում պատմական իրողություն է, որովհետև առաջին թիմն է պատմության մեջ, որը գրեթե նույն կազմով 3-րդ անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն` այդ ընթացքում մեկ անգամ էլ դառնալով աշխարհի չեմպիոն և գավաթակիր. «Ցանկացած հաղթանակ, հատկապես որ թիմային է և ինտելեկտուալ, նոր և դրական լիցք է տալիս մեր հասարակությանը, և մենք այսօր բոլորս մեծ խանդավառությամբ պետք է դիմավորենք մեր չեմպիոններին»,-ավելացրեց նա:






Facebook
Tweet This
Email This Post
