«Առաջին անգամը չէ, որ նման հնարքներ է իրականացնում». Շարմազանովը մեկնաբանում է Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 10, 2012 14:32

“Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր խորհրդարանում չմեկնաբանեց մանդատից հրաժարվելու Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը` ասելով, թե դրա վերաբերյալ ամեն ինչ ասված է կուսակցության տարածած պաշտոնական հայտարարության մեջ:

Հայտարարության տեքստում նշված է. «Ժառանգություն» կուսակցության վարչությունը սեպտեմբերի 9-ի նիստում հավանություն տվեց Րաֆֆի Հովհաննիսյանի զեկուցմանը եւ նախագահական ընտրություններին ընդառաջ հարգեց պատգամավորական մանդատը չվերցնելու նրա որոշումը»:

Մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, թե իր համար այդ քայլն ամենևին էլ անակնկալ չէր. «Պարոն Հովհաննիսյանն առաջին անգամը չէ, որ նման հնարքներ է իրականացնում»:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի 5-րդ գումարման երկրորդ նստաշրջանի մեկնարկից քիչ անց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել “Ժառանգություն” խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նաև հիշեցրեց, որ եթե 15 օրվա ընթացքում պատգամավորն իր դիմումը հետ չվերցնի, այն կհամարվի ընդունված:

Դիտվել է 952 անգամ:
Print Friendly

Leave a Reply