Թալիբները խոստացել են սպանել արքայազն Հարրիին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 10, 2012 14:10

Թալիբան շարժման ներկայացուցիչը արքայազն Հարրիին  անվանել է թիվ 1 թիրախ ու  շարժման անունից խոստացել ամեն ջանք գործադրել` նրան գերի վերցնելու կամ էլ սպանելու համար:

Հայտարարությունն արվել  է անմիջապես Հարրիի` Աֆղանստան վերադառնալուց հետո:

«Մեր պայքարը շարունակվում է, ու մենք բոլոր ուժերը գործի կդնենք նրան գերի վերցնելու համար, իսկ եթե  չկարողանանք, ապա կսպանենք», -հայտարարել է  թալիբների մամլո քարտուղար Զաբիուլլա Մոջահեդը:

«Բոլորը, ովքեր պայքարում են ԱՄՆ-ի կողմից` մեզ թշնամի են: Մենք պաշտպանվել ենք ու շարունակելու ենք պաշտպանվել:  Իսկ տվյալ պահին Հարրին է մեր գլխավոր թիրախը»:

Ենթադրվում է, որ զինյալ թալիբները կփորձեն վայր գցել Հարրի ուղղաթիռը: Այն հրաձիգը, որին կհաջողվի նպատակն իրագործել, կստանա դրամական մեծ պարգև: Իսկ Հարրիին կենդանի գերի վերցնելու դեպքում նրան կարող են որպես պատանդ օգտագործել` բրիտանական կառավարությանը ցանկացած պահանջ ներկայացնելու նպատակով:

Դիտվել է 1240 անգամ:
Print Friendly

Leave a Reply