Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ժան Ասելբորնը կայցելի Հայաստան

Պաշտոնական, Օրվա լուր | | September 10, 2012 14:00

            ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 11-12-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը:

Այցի ընթացքում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը և  վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տեղի կունենան Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

Պարոն Ասելբորնը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Դիտվել է 787 անգամ:
Print Friendly

Leave a Reply