Արցախի երիտասարդական կազմակերպությունների հայտարարությունը էթնիկ հողի վրա կատարած մարդասպանության հերոսացման կապակցությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 10, 2012 13:52

Արցախի երիտասարդական կազմակերպությունների հայտարարությունը էթնիկ հողի վրա կատարած մարդասպանության հերոսացման կապակցությամբ

Մենք` Արցախի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներս, մեր մտահոգությունն ենք հայտնում 2004 թ. Բուդապեշտում քնած հայ սպային դաժանորեն կացնահարած ադրբեջանցի մարդասպանի արտահանձման, ներման և հերոսացման վերաբերյալ: Նախքան մեր դիրքորոշումը հայտնելը շուրջ մեկ շաբաթ ուշի-ուշով հետևելով միջազգային կազմակերպությունների և պետությունների արձագանքներին, ինչպես նաև փաստելով, որ Ադրբեջանի իշխանությունների և հասարակության այս հայատյաց գործողությունները նորություն չեն մեզ համար, ողջունելով տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից Ադրբեջանի և Հունգարիայի գործողությունների դատապարտումը, միևնույն ժամանակ համոզված ենք, որ միայն դատապարտող հայտարարությունները բավարար չեն նման դեպքերը բացառելու համար. ուստի կոչ ենք անում՝

1. Ադրբեջանի ֆաշիստական վարքագիծը դատապարտող երկրներին և կազմակերպություններին`

Դադարեցնել համագործակցութդունը մարդասպանին հերոսացնող ադրբեջանական բոլոր կառավարական և ոչ կառավարական կառույցների հետ:

2. Ադրբեջանին զենք վաճառող երկրներին`

դադարեցնել զենքի մատակարարումները ֆաշիստական Ադրբեջանին, քանզի յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ Ադրբեջանին վաճառված զենքն ուղղված է տարածաշրջանում խաղաղության դեմ: Էթնիկ հողի վրա կատարած սպանությունը հերոսացնող երկրին զենք վաճառելը համարժեք հանցագործություն է:

3. Միջազգային կազմակերպություններին և երկրներին`

հաստատել/ակտիվացնել հարաբերություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառույցների և Արցախի հասարակության հետ` ընդհուպ մինչև ԼՂՀ ճանաչում` Արցախի ժողովրդի անվտանգության և այլ հիմնարար իրավունքների ապահովման համար:

«Ազատ Հայրենիք» կուսակցության երիտասարդական թև

«Արցախակերտում» նախաձեռնություն

«Արցախի երիտասարդ մարդկանց քրիստոնյա ընկերակցություն» ՀԿ

«Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ

«Արցախի Ժողովրդավարական կուսակցության» երիտասարդական թև

«Դաշնակցություն» կուսակցության երիտասարդական թև

«Զեփյուռ» ՀԿ

«ինչ, որտեղ, երբ» ՀԿ

«Կամք» ՀԿ

«Հայ երիտասարդների ակումբ» ՀԿ

«Հայկի Սերունդ» ՀԿ

«Հայրենյաց պաշտպան» ՀԿ

«Ստեփանակերտի երիտասարդ քաղաքագետների ակումբ»

Դիտվել է 2288 անգամ:
Print Friendly

Leave a Reply