Վրաերթեր Երևանում և Տանձուտում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 10, 2012 12:40

Սեպտեմբերի 9-ին, ժամը 19.40-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գտնվող բենզակայանի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 9-ին, ժամը 18.30-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ազատության պողոտայի թիվ 12 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 9-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, ապա երեխային տեղափոխել է հիվանդանոց և ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 768 անգամ:
Print Friendly

Leave a Reply