Հայաստանի ըմբիշների հուսադրող մեկնարկն Իրանում
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | February 19, 2010 14:22
Իրանի Սպահան քաղաքի մարզապալատում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի միջազգգային մրցաշարում հաջող են հանդես գալիս Հայաստանի ներկայացուցիչները:
55 կգ քաշայինների պայքարում Միհրան Ջաբուրյանը պարտություն կրեց միայն եզրափակչում և զբաղեցրեց 2-րդ տեղը: Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ) և Էդգար Ենոքյանը (96 կգ) բավարարվել են 3-րդ տեղով: Հավելենք, որ Հայաստանի հավաքականը լրջորեն է նախապատրաստվել այս ստուգատեսին և մինչև դրա մեկնարկը 12-օրյա ուսումնամարզական հավաք էր անցկացրել Իրանում:






Facebook
Tweet This
Email This Post
