«էս կոճակը կա´մ «դեմը» չի արձանագրում, կա´մ ուրիշ բան է արձանագրում». Զ. Փոստանջյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 10, 2012 12:27

Այսօր` սեպտեմբերի 10-ին, Հայաստանի Հանրապետության օրհներքի ներքո մեկնարկեց Ազգային ժողովի 5-րդ գումարման երկրորդ նստաշրջանը: Այս պահին նիստին ներկա է 114 պատգամավոր:
Մինչ օրակարգը ներկայացնելը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Ստամբուլում Հայաստանի շախմատի հավաքականի տարած փայլուն հաղթանակը: Այնուհետև, երբ խորհրդարանի ղեկավարը ներկայացրեց օրակարգի նախագիծը, ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը անհանգստություն հայտնեց` ասելով, թե իրենց խմբակցությունը հանդես էր եկել 2 օրենսդրական նախաձեռնությամբ` “Նվազագույն աշխատավարձի մասին” և “Բնապահպանության մասին” օրենքում փոփոխություներ կատարելու վերաբերյալ, սակայն դրանք ընդգրկված չէին նիստերի օրակարգում:

Հովիկ Աբրահամյանը “հանգստացրեց” ՀԱԿ անդամին` ասելով, որ դրանք ընթացքի մեջ են:

Այնուհետև պատգամավորներն ընդունեցին օրակարգը:

Քվեարկությունից հետո “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց. “Ես դեմ էի օրակարգին, բայց չգիտեմ` ոնց է աշխատում էս կոճակը կա´մ «դեմը» չի արձանագրում, կա´մ ուրիշ բան է արձանագրում,-ասաց նա:

Զարուհի Փոստանջյանը դեմ է օրակարգին, քանի դեռ այնտեղ են գտնվում հայ-թուրքական արձանագրությունները. “Մենք մի հայտարարություն ընդունեցինք, որը թույլ դատապարտում էր Ադրբեջանին: Մենք գիտենք, որ Ադրբեջանը չէր կարող նման գործարքի մաս կազմել, եթե նրան չհովանավորեր Թուրքիան: Եվ այսօր մեր մեծ օրակարգում են գտնվում Հայ-թուրքական արձանագրությունները, որից մենք միանշանակ պետք է հրաժարվենք, և այդ պահանջը պետք է դրվի Հանրապետության ղեկավարի առջև”,-ասաց նա:

Դիտվել է 796 անգամ:
Print Friendly

Leave a Reply