Սիրիան նոր մի Քերբելա է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 10, 2012 11:43

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսլամական հոտազոտությունների կենտրոնի և Մարմարայի համալսարանի Միջին Արևելքի հոտազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպված «Արաբական վերածնունդն ու խաղաղությունը Մերձավոր Արևելքում» համաժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել Ստամբուլի Le Meridien հյուրանոցում, ասել է. «1332 տարի առաջ Քերբելայում վերապրածը այսօր Սիրիայում է տեղի ունենում»,-գրում է թուրքական «Hürriyet»-ը:
Կոնֆերանսի բացմանը, որին մուսուլմանական և քրիստոնեական աշխարհի 200-ից ավել բարձրաստիճան հոգևորականներ են մասնակցել, վարչապետ Էրդողանը իր ելույթում Աֆիոնհիսարում զինամթերքի պահեստի պայթյունի հետևանքով զոհված զինվորների հոգիների համար Աստծուց հանգստություն է խնդրել, և իր ցավակցությունները հայտնել նրանց ընտանիքներին ու ժողովրդին:
Էրդողանը, անդրադառնալով նաև 1955թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերին, ասել է.
«Մենք որպես Թուրքիա մեր պատմության մեջ տեղի ունեցած դեպքերի համար մինչև օրս էլ սրտանց ցավում ենք, դրանք կարևորում ենք, և նշում ենք մեր սխալները, եթե այդպիսիք կան: Անձամբ ինձ համար`որպես Թուրքիայի Հանրապետության վարչապետի, 1955թ. սեպտեմբերի 6-7-ին փոքրամասնությունների դեմ թշնամաբար կատարված գործողություններն անընդունելի են, և ես այնպիսի մի առաջնորդ եմ, ով նշում է, որ դրանք Թուրքիային շատ ծանր վնաս են հասցրել: Եթե մենք միմյանց հանդեպ բարի գտնվենք, իրար հավատանք և վստահենք, հավատացեք, որ աշխարհում դեռ հնարավոր կլինի ապրել»:

Դիտվել է 755 անգամ:
Print Friendly

Leave a Reply