Ջրի տակ իսկական սարսափ են ապրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 10, 2012 11:11

 Թուրքական մամուլում օրերս Թուրքիայի Իզմիր նահանգի Մենդերեսի շրջանում խորտակված նավի լուսանկարներն են տեղ գտել, որոնք արվել են ջրասուզորդների կողմից:
Հիշեցնենք, որ նավը անօրինական ճանապարհով Եվրոպա էր փորձել տեղափոխել 102 հոգու, սակայն, բախվելով ժայռաբեկորի, խորտակվել էր: Նավաբեկյալներից 51-ին հաջողվել է լողալով ափ հասնել: Այժմ նրանցից 46-ը ժամանակավոր ապաստան են ստացել Իզմիրի անվտանգության ծառայությանը պատկանող հյուրանոցում:
Հետաքրքրական է, որ հարցաքննության ենթարկված բոլոր տուժածները պատմել են, որ նավապետը այդ օրհասական պահին առաջինն է իրեն ջուրը նետել`բախտի քմահաճույքին թողնելով իր ուղևորներին:

Դիտվել է 715 անգամ:
Print Friendly

Leave a Reply