Մալարիայի վարակի կասկած` Մարդինում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 10, 2012 11:02

Թուրքիայի Մարդինի շրջանի նահանգապետ Թուրհան Այվազը հայտնել է, որ Սավուր բնակավայրից որոշ քաղաքացիներ հիվանդանոց են տեղափոխվել`տարբեր գանգատներով: Այվազը, հայտնելով, որ հիվանդներից արյան անալիզ են վերցրել, ասել է. «Սպասում ենք անալիզների պատասխաններին: Այս պահին ոչ մի հաստատ բան չկա: Կարծում ենք, որ պատճառը խմելու ջուրն է եղել: Բացի այդ, վարկած կա, որ Սիրիայից և Իրաքից եկող վարորդներն են   վարակակիր ինչ-որ բան նետել: Անալիզների արդյունքները ստանալուց հետո կոնկրետ պարզաբանումներ կանենք»:

Մյուս կողմից Մարդինի ժողովրդական առողջապահության տնօրինության պատասխանատուները հայտնել են, որ 2400 անձից արյան անալիզ են վերցրել`նրանց մոտ մալարիայի վարարկ կասկածելով:
Թուրքական «Radikal»-ի հաղորդմամբ`այդ կապակցությամբ Մարդինի վիլայեթում նախազգուշական միջոցառումներ են իրականացվում`փակվում են կասկածելի,կեղտոտ ջրատարերը, ինչպես նաև կատարվում են կանխարգելիչ պատվաստումներ մալարիայի դեմ:

Դիտվել է 893 անգամ:
Print Friendly

Leave a Reply