Լևոն Արոնյանի հինգերորդ ոչ-ոքին

ՍՊՈՐՏ | | February 19, 2010 14:14

Իսպանիայի Լինարես քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում Լևոն Արոնյանը հինգերորդ անգամ խաղասեղանից հեռացավ խաղաղ դաշն կնքելով մրցակցի հետ: Հինգերորդ տուրում հայ գրոսմայստերի հակառակորդը Բորիս Գելֆանդն էր: Արոնյանը թեև մեկ զինվոր ավելի ուներ, սակայն սև ֆիգուրներով խաղացող իսրայելցի գրոսմայստերը հմտորեն էր պաշտպանվում և, ի վերջո, մեր երկրի ներկայացուցիչը բավարավեց ոչ-ոքի արդյունքով: Կատարվեց 46 քայլ:Մրցաշարի առաջատարը բուլղարացի Վեսելին Տոպալովն է`3,5 միավոր: Նրանից մեկ միավորով ետ են մնում Արոնյանը, ռուսատանցի Ալեքսանդր Գրիշչուկը և ադրբեջանցի Վուգար Հաշիմովը: 2-ական միավոր ունեն Գելֆանդը և իսպանացի Ֆրանսիսկո Վալեխոն:

Դիտվել է 1324 անգամ:
Print Friendly

Leave a Reply