Հրդեհ` Չաուշի փողոցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 10, 2012 10:47

Սեպտեմբերի 10-ին, ժամը 03.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չաուշի փողոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ այրվում են ծառի ճյուղեր և  խոտածածկ տարածք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.12-ին, մարվել՝ 05.22-ին: Այրվել են կուտակված ծառի ճյուղեր (200 քմ) և խոտածածկ տարածք, ոչ բնակելի քարե շինության տանիքի փայտյա կառուցատարրեր՝ 3 քմ և  ինքնաշեն երկաթյա տնակի փայտյա կառուցատարրեր:

Դիտվել է 722 անգամ:
Print Friendly

Leave a Reply