Գյումրիում վերջին տվյալներով արձանագրվել է ընտրության մասնակցության 28 տոկոս ցուցանիշ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 10, 2012 10:34

Հանրապետության երկրորդ քաղաքում Տեղական ինքնակառավարման մարմիննների ընտրություններին, ժամը 17:00-ի դրությամբ, 125 հազար 657 ընտրողներից մասնակցել է 35 հազար 209 ընտրող: Այդ պահի դրությամբ Գյումրիում արձանագրվել է մասնակցության 28 տոկոս ցուցանիշ:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց թիվ 34 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը, մինչ այդ պահը հանձնաժողովը ընտրատեղամասերից որեւէ բողոք չի ստացել` կուտակումների կամ ընտրակաշառք բաժանելու մասին: Ընտրությունները, ըստ ԸԸՀ նախագահի, իր ղեկավարած տարածքում նորմալ են ընթանում:

Հայաստանի Հանրապետության հինգ մարզերի 481 համայնքներում  այսօր անցկացվում են Տեղական ինքնակառվարման մարմինների ընտրություններ: Ընտրություններն են անցկացվում Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերում:

Քաղաքապետեր  են ընտրում Գյումրիի, Վանաձորի, Ստեփանավանի, Արթիկի, Մեծամորի, Էջմիածնի, Մասիսի, Վեդիի, Կապանի, Քաջարանի, Մեղրիի, Սիսիանի, Տաշիրի, Թումանյանի, Ախթալայի բնակիչները:

Դիտվել է 968 անգամ:
Print Friendly

Leave a Reply