Թուրք գլխավոր ընդդիմադիրը «հպարտ եմ, որ թուրք եմ» արտահայտությունից հետո տապալվել է գետնին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 10, 2012 10:19

Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դեւլեթ Բահչելին ազգայնական բնույթի մի արարողության ժամանակ ունեցած բացօթյա ելույթում «հպարտ եմ, որ թուրք եմ» արտահայտությունից հետո ամբիոնի մոտից իր տեղը վերադառնալու պահին ընկել է կարմիր գորգի վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ նշելով, որ Բահչելիին գետնից բարձրացրել եւ նրա նստատեղն են ուղեկցել իր կուսակիցները:

Բահչելին ելույթում անդրադարձել է թուրքաբնակ քրդերի կողմից ինքնավարության համար մղվող պայքարին եւ հայտարարել, որ «Անատոլիան թուրքերի անբաժանելի հայրենիքն է»:

Միջոցառմանը մասնակից Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքն ու փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն այդ դեպքից հետո շրջանցել են կարմիր գորգը եւ անցել խոտի վրայով:

Դիտվել է 772 անգամ:
Print Friendly

Leave a Reply