Ձեռք չունեցող տղան սովորել է բասկետբոլ խաղալ /տեսանյութ/

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 10, 2012 9:18

Հյուսիսային Կարոլինայից Ռայան Լեոնարդը, որը լույս աշխարհ է եկել ձեռքերից զուրկ, իր նպատակային պարապմունքների շնորհիվ կարողացել է խաղադաշտի կենտրոնից գնդակը նետել բոսկետբոլային զամբյուղի մեջ: Պատանու խաղի տեսագրությունը համադասարանցիների շնորհիվ հայտնվել է համացանցում ու իսկական սենսացիա դարձել: Իր շարժունության ու համառության շնորհիվ, Ռայանը դպրոցի լավագույն մարզիկներից է:

«Ամենաշատը սիրում եմ ռեգբի ու ըմբշամարտ: Ես իհարկե նվազ հնարավորություններ ունեմ, սակայն թույլ չեմ տալիս որ իմ ֆիզիկական անլիարժեքությունն ինձ առաջնորդի: Ես կարող եմ մրցակցիս հաղթել»,-ասում է պատանին:

Չնայած  ձեռքերի պակասին, Ռայանը սովորական կյանք է վարում, սովորել է  առօրյա առաջադրանքներ ու գործեր կատարել ոտքերով` սնունդ ընդունելուց  մինչև տնային աշխատանք ու ինտերնետային որոնումներ կատարելը:

«Որդիս ոչ ոքի թույլ չի տալիս իր փոխարեն ինչ- որ բան անել: Նրա մեջ այնքան ինքնավստահություն կա, որ նրան կնախանձի ցանկացած  ուրիշ մարդ»,-  ասել է մայրը:

Իսկ Ռայանն ապշեցնում է կյանքի նկատմամբ սիրով ու ավելի շատ բաների հասնելու ձգտումով: Նա ասում է.«Երբեք թույլ մի տվեք, որ ծիծաղեն ձեզ վրա: Հաճախ մարդիկ դա անում են նախանձից»:

Դիտվել է 1387 անգամ:
Print Friendly

Leave a Reply