Թուրքիայում ռուսների թունավորման գործով 9 մարդ է ձերբակալվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 10, 2012 8:58

Ստամբուլի ոստիկանությունը ընդհատակյա 2 արտադրամաս է հայտնաբերել, որտեղ  ալկոհոլ են արտադրում:

Թուրքիայի իրավապահ մարմինները մասշտաբային օպերացիա են անցկացրել` ընդհատակյա արտադրացանցը հայտնաբերելու ուղղությամբ, որը տևել է 2 ամիս, ինչի արդյունքում հաջողվել է ձերբակալել 9 մարդու, այդ թվում` Բուլղարիայի 2 քաղաքացու:  Հայտնաբերված արտադրամասերում   ստեղծված ալկոհոլը պետք է  Անթալիայի ու Բոդրումի զբոսաշրջիկներին հրամցվեր: Առգրավված արտադրանքի արժեքը մոտ 1 մլն դոլար է: Հետաքննությունն այժմ ստուգում է այն վարկածը, որ 2011-ի մայիսին 20 ռուսներից կազմված խումբը Բոդրումում թունավորվել էր հենց այս  խմիչքն օգտագործելուց հետո: Այն ժամանակ կատարվածի հետևանքով  Թուրքիայում մահացավ 4 ռուս զբոսաշրջիկ, մեկն էլ` մոսկովյան կլինիկայում:

Դիտվել է 1076 անգամ:
Print Friendly

Leave a Reply