Ուրուգվայում ուղևորատար ավտոբուսն ընկել է գետը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 10, 2012 8:28

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյից 38 կմ հեռավորության վրա ուղևորատար ավտոբուսն ընկել է գետը: Զոհվել է 3 մարդ, շատերն էլ մարմնական վնասվածքներ են ստացել: Պատահարի ժամանակ ավտոբուսն ամբողջովին ջրի տակ է անցել:

Ավտոբուսից ինքնուրույն կարողացել են դուրս գալ 20 ուղևոր: Բոլոր տուժածները հիվանդանոց են տեղափոխվել: Դեռևս ուղևորների ճշգրիտ թիվը չի պարզվել: Ոստիկանությունը փորձում է կատարվածի պատճառները պարզել:

Դիտվել է 1322 անգամ:
Print Friendly

Leave a Reply