Բերմուդներում պայքարում են «Լեսլի» փոթորկի հետևանքների դեմ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 10, 2012 8:21
Արևադարձային «Լեսլի» փոթորիկը հանգստյան օրերին Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածք է հասել: Բերմուդյան կղզիների բնակիչները վերացնում են դրա հետևանքները:
Տեղատարափ անձրևների և ուժեղ քամու հետևանքով կաթվածահար է եղել տեղի օդանավակայանի աշխատանքը: Անհնար է կենտրոնական փողոցներով երթևեկել: Երեխաները չեն կարողանում դպրոց հասնել, հարյուրավոր տներ են հոսնաքազրկվել:
Ներկա դրությամբ փրկարարներն անցել են ճանապարհները մաքրելու աշխատանքին: Տեղաբնակներին խորհուրդ են տալիս առանց անհրաժեշտության տներից դուրս չգալ:
Բերմուդյան կղզիներից անմիջապես հետո «Լեսլին» ուղղություն է վերցրել դեպի Կանադայի առափնյա շրջան: Հավանականություն կա, որ այն նոր թափ կառնի:






Facebook
Tweet This
Email This Post
