Ընտրական կրքեր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 10, 2012 0:05

Սեպտեմբերի 9-ին, ժամը 12.30-ին, «Ցայգ» հեռուստաընկերության տեսանյութով ցուցադրվել է, որ իրենց մոտ ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի կայարանամերձ հրապարակում ընտրակաշառք են բաժանում:
Հանգամանքները պարզվում են:
Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Սեպտեմբերի 9-ին, ժամը 14.30-ին, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի արտահաստիքային աշխատակից Կարեն Հարությունյանը ոստիկանության Գյումրիի բաժնում հայտարարություն է տվել, որ ժամը 14.00-ի սահմաններում Գյումրիի Կայարանամերձ հրապարակ 1 հասցեում տեղակայված թիվ 34/63 ընտրական տեղամասի դիմաց Գյումրիի ավագանու անդամության թեկնածուներից մեկը խոչընդոտել է իր լրագրողական պարտականությունները կատարելուն:
Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Սեպտեմբերի 9-ին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի իրավական բաժնի համակարգող Օֆելյա Զալյանը հայտնել է ոստիկանություն, որ Վանաձոր քաղաքի թիվ 30/07, 30/08 ընտրատեղամասեր 3 անգամ ընտրողներին քվեարկության է բերել 0635Լ պետհամարանիշի «Գազել» մակնիշի երթուղային տաքսին, իսկ 30/33, 30/54 տեղամասեր՝ 1861Լ պետհամարանիշի կապույտ գույնի և 0469 պետհամարանիշի կանաչ գույնի «Գազել»-ները:
Ոստիկանության Վանաձորի բաժնում կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 705 անգամ:
Print Friendly

Leave a Reply