Վստահված անձ Ֆլորան ծեծել է օպերատոր Ռուդիկին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 9, 2012 23:53

Սեպտեմբերի 9-ին, ժամը 15.30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ վստահված անձ Ֆլորա Թամազյանը Աքորի գյուղում ապտակել է օպերատորին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Աքորի գյուղի ակումբի շենքում տեղակայված թիվ 31/01 ընտրատարածքում, գյուղապետի թեկնածու, գործող գյուղապետ Կամո Սիմոնյանի վստահված անձ Ֆլորա Թամազյանը ժամը 15.00-ի սահմաններում խոչընդոտել է իր լրագրողական լիազորությունները կատարող «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատոր Ռուդիկ Խաչատրյանին, հրել և ապտակել է նրան` արգելելով նկարահանումներ կատարել:
Ռ. Խաչատրյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ֆ. Թամազյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Քննությունը վարում է ոստիկանության Թումանյանի քննչական բաժանմունքը:

Դիտվել է 870 անգամ:
Print Friendly

Leave a Reply