Գուրգեն Մաթևոսյանի անունը այլ ընտրացուցակում էր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 9, 2012 23:36

Ըստ «Henaran.am» ինտերնետային կայքէջի «Անունը չկա ընտրացուցակում» հրապարակման` Վանաձոր քաղաքի բնակիչ Գուրգեն Մաթևոսյանը չի կարողացել գտնել իր անունը 30/38 ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, և քաղաքացու անունը ընտրողների ցուցակում չլինելու փաստը հաստատել է նաև ընտրական տեղամասի նախագահ Անահիտ Խանզադյանը:
Ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 1936 թ. ծնված Գուրգեն Դարչոյի Մաթևոսյանն այս տարվա օգոստոսի 7-ին հաշվառվել է 30/05 ընտրական տեղամասում ընդգրկված Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի 14 շենքի 15 բնակարանում՝ հանվելով նույն քաղաքի 30/38 ընտրական տեղամասում ընդգրկված Գ. Նժհեդի փողոցի 4 շենքի 9-րդ բնակարանի հաշվառումից:
Վանաձորի անձնագրային ծառայությունն ընտրողին տեղեկացրել է, որ քվեարկելու համար պետք է ներկայանա իր հաշվառման հասցեն ընդգրկող 30/05 ընտրական տեղամաս:
Հիշյալ տեղամասի ընտրողների ցուցակում Գուրգեն Մաթևոսյանի անհատական տվյալներն ամրագրված են 1383 համարի ներքո:

Դիտվել է 847 անգամ:
Print Friendly

Leave a Reply