Երկու մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար Օրբելի փողոցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 9, 2012 16:18

Սեպտեմբերի 9-ին, ժամը 13.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` հրդեհի բռնկումով. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում “ՖՈՐԴ” մակնիշի 15 ՍՏ 570 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված “ԴԱՖ” մակնիշի 19 ՍՍ 078 պետհամարանիշի բեռնատարին, այնուհետև ծառը կոտրելով՝ բախվել պատին. հրդեհի բռնկում տեղի չի ունեցել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ “ՖՈՐԴ” մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել 2 կին և 1 տղամարդ, ովքեր տեղափոխվել են “Արմենիա” և Հերացու անվան թիվ 1 համալսարանական բժշկական կենտրոններ: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 2 տղամարդ, ովքեր տեղափոխվել են “Արմենիա” բժշկական կենտրոն: “Արմենիա” բկ-ի հերթապահ բժշկից ճշտվեց, որ երկու կանանցից մեկը մահացել է հոսպիտալացման ճանապարհին, մյուսը՝ հիվանդանոցում: Ըստ բժիշկների՝ տուժած տղամարդկանց առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Դիտվել է 937 անգամ:
Print Friendly

Leave a Reply