Վանի Աղթամար կղզու հայկական եկեղեցում այսօր պատարագ է,տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 9, 2012 14:56

Վանա լճի Աղթամար եկեղեցում րոպեներ առաջ այս տարի արդեն երրորդ անգամ պատարագ է սկսվել, որը կազմակերպվել է Պոլսո հայոց պատրիարքության կողմից: Պատարագին մասնակցելու համար Աղթամար կղզի է ժամանել Պոլսո հայոց պատրարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, ինչպես նաև բազմաթիվ հայեր և հյուրեր: Պատարագին հետևելու համար եկեղեցի են կարողացել մտնել ընդամենը 50 հոգի, իսկ մյուսների համար հաղորդել են բարձրախոսով:

Ուխտավորները նաև մոմ են վառել և աղոթել աշխարհում խաղաղության, եղբայրության համար: Նրանք նշել են, որ շատ երջանիկ են ընձեռնված հնարավորության համար, ինչպես նաև ասել են, այդ գեղեցիկ հողերը իրենց բոլորի հայրենիքն է և Աստծուց առողջություն ու մոտալուտ խաղաղություն են խնդրել: Վանի նահագապետությունը ձեռնարկել է անվտանգության բոլոր միջոցառումները:

http://haberler.com/akdamar-kilisesi-nde-ayin-3924631-haberi/

Դիտվել է 1361 անգամ:
Print Friendly

Leave a Reply