Ամենահարուստ ֆրանսիացին դիմել Բելգիայի հպատակություն ստանալու,տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 9, 2012 13:28

Ֆրանսիական  շքեղության առարկաների կայսրության`LVMH -ի  ղեկավար Բերնար Առնոն լուրջ քայլ է կատարել. դիմել է Բելգիայի դեսպանատուն հպատակության համար: Գիտակից ֆրանսիացիները կասկածում են , որ միլիարդատերը ուզում է թաքցնել հարկերը, հատկապես Ֆրանսիայի նախագահ  Ֆրանսուա Օլանդի  հայտարարությունից հետո`մեկ միլիոն եվրոյից ավել շահույթից 75 տոկոս հարկ վճարել:

Տեղեկությունը, որ Եվրոպայի ամենահարուստ մարդը մտադրվել է հաստատվել Բելգիայում, շաբաթ օրը տարածել էր  La Libre Belgique թերթը: Այն հնչեց ամպրոպ նման պարզ երկնքում, ԶԼՄ-ներին տարաբնույթ եզրակացությունների առիթ տալով: Անմիջապես նախօրեին Օլանդը հաստատել էր “հարկեր հարուստների համար” անպայման կկիրառվի, որը անմիջականորեն կդիպչի նաև Բերնար Առնոնյին:

Forbes ամսագրի տվյալների համաձայն,  63-ամյա  Բերնար Առնոյի կարողությունը գնահատվում է 41 միլիարդ եվրո: Նրա LVMH ընկերությունը հսկայական շահույթ է ստանում արտադրելով տարբեր բրենդերի շքեղության առարկաներ, որոնց թվում են   Louis Vuitton, Givenchy, Guerlain, Chaumet, Moet & Chandon, Hennessy:

Դիտվել է 1397 անգամ:
Print Friendly

Leave a Reply