Հայաստանի շախմատի հավաքականին անհրաժեշտ է խոշոր հաշվով հաղթանակ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 9, 2012 9:12

Այսօր  Ստամբուլում կավարտվի Շախմատի համաշխարհային օլիմպիադան: Հայտնի կդառնան չեմպիոնները: Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները 11-րդ տուրում մրցելու են Հունգարիայի և Լեհաստանի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի տղամարդկանց ընտանուն չեմպիոն դառնալու համար առաջին հերթին անհրաժեշտ է խո(որ հաշվով հաղթանակ: 17-ական թիմային միավոր ունեն Չինաստանի, Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները, 16 միավոր է վաստակել Ուկրաինայի ընտրանին, 15-ական`Հունգարիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և Լեհաստանի ներկայացուցիչները: Չեմպիոն կոչման համար պայքարող թիմերի մրցամարտերից կարևոր են Չինաստան-Ուկրաինա, Ռուսաստան-Գերմանիա հանդիպումները:

Հայաստանի կանանց հավաքականը 14 թիմային միավորով 10-րդն է: Տեսականորեն այն  կարող է  բրոնզե մեդալակիր դառնալ:

Ներկայացնենք, թե ինչ կազմերով են խաղալու մրցակիցների հետ մերոնք.

Հունգարիա-Հայաստան

Պետեր Լեկո (2737) – Լևոն Արոնյան (2816)

Զոլթան Ալմաշի (2713) – Սերգեյ Մովսիսյան (2698)

Հուդիթ Պոլգար (2698) – Վլադիմիր Հակոբյան (2687)

Ֆերենց Բերկեշ (2685) – Գաբրիել Սարգսյան (2693)

Լեհաստան – Հայաստան

Մոնիկա Սոշկո (2467) – Էլինա Դանիելյան (2476)

Իվետա Ռայլիչ (2412) – Լիլիթ Մկրտչյան (2454)

Յոլանտա Զավաձկա (2377) – Լիլիթ Գալոյան (2349)

Կարինա Շչեպկովսկա (2375) – Մարիա Կուրսովա (2338)

:

Դիտվել է 1221 անգամ:
Print Friendly

Leave a Reply