Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը խմբի առաջատար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 9, 2012 8:45

Ֆուտբոլի  աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի հանդիպումներից հետո, Բ խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորեց Հաայստանի հավաքականը:

Դա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ տուրի վերջին խաղում` Դանիա- Չեխիա, գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի` 0:0: Ինչպես հայտնի է, մինչև այդ Բուլղարացիների և  իտալացիների հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով, իսկ Հայաստանի ընտրանին արտագնա խաղում առավելության էր հասել մալթացիների նկատմամբ` 1:0:

Հայաստանի ընտրանին ունի 3 միավոր: 1-ական միավոր են վաստակել Բուլղաևիայի, Իտալիայի, Դանիայի, Չեխիայի հավաքականները: Մաթացիները միավոր չունեն:

Սեպտեմբերի 11-ին կայանալիք երկրորդ տուրում Հայաստանի թիմը մրցակցի հարկի տակ ուժերը կչափի Բուլղարիայի ներկայացուցիչների հետ: Այդ օրը իտալացիները կհյուրընկալեն մալթացիներին:

Տեխնիկական արդյունքներ

Դանիա – Չեխիա՝ 0:0

Մալթա – Հայաստան՝ 0:1

Արթուր Սարկիսով, 70

ԲուլղարիաԻտալիա՝ 2:2

Ստանիսլավ Մանոլև, 30, 66 – Պաբլո Օսվալդո, 36, 40

Դիտվել է 941 անգամ:
Print Friendly

Leave a Reply