Կրկեսի շենքն անվտանգ պայթեցվեց,լուսանկարներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 9, 2012 8:00

Երեկ, ժամը 18.27-ին ՀՀ ԱԻՆ սակրավորների ու պայթեցնողների մասնագիտացված խմբի կողմից պայթեցման եղանակով անվտանգ ապամոնտաժվեց Երևանի կրկեսի հին շենքը: Տեղում հերթապահություն էին իրականացնում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ուժերը և ոստիկանության աշխատակիցներ:

Անվտանգության նկատառումներից ելնելով` պայթեցման աշխատանքների ընթացքում դադարեցվել էր կրկեսին հարող փողոցների երթևեկությունը` սկսած Երևանի քաղաքապետարանի, «Փեթակ» առևտրի կենտրոնի և «Այրարատ» կինոթատրոնի մոտից։

Պայթյունը նախանշված ժամից ուշացավ պայթեցման աշխատանքների համար անհրաժեշտ անվտանգության բոլոր պայմաններն ապահովելու պատճառով:

***
Հիշեցնենք, որ ավելի վաղ` հուլիսի 21-ին հստակ ու նուրբ հաշվարկված հզոր պայթյունի շնորհիվ, առանց պատերը վնասելու, անվտանգ իջեցվել էր Երևանի վերակառուցվող կրկեսի գմբեթը:

Դիտվել է 1050 անգամ:
Print Friendly

Leave a Reply