Բողոք. ոսկու շուկայի վաճառականները պահանջում են մեղմացնել հարկերը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2010 17:20

Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է կազմակերպել «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ(Բաղնիք կոչվող ոսկու շուկա) Խորենացու ոսկու շուկայի աշխատակիցները:

Նրանք կառավարությունից պահանջում են հետ վերադառնալ հաստատագրված վճարային համակարգին, երբ նրանք վճարում էին ամսական 14000-18000 դրամ:

2010թ. հունվարից ոսկու շուկայի աշխատողների համար կիրառվում է 2-10 տոկոս շահութահարկ: Եթե հարկատուն հիմնավորում է վաճառած ապրանքը հաշիվ ապրանքագրերով(շչյոտ ֆակտուրաներա), ապա վճարում է 2 տոկոս շրջանառությունից, հակառակ դեպքում 10 տոկոս:

«Մենք ի վիճակի չենք այդքան գումարներ վճարել, երկրում ճգնաժամ է, ես այդքան առևտու՞ր եմ արել, որ էդքան հարկ տամ»,- ասում է Ռաֆիկ Անտոնյանը:

«Էլ չեմ ասում, որ հարկայինը պահանջում է, որ ամիսը պարտադիր 250 000-300 000 դրամ շրջանառություն ցույց տանք,- ասում է Օֆելյա Գրիգորյանը,- որ չեմ ծախել ինչի՞ ցույց տամ»:

Առևտրականները պատմում են, որ արդեն 10-15 օր է, որ հարկայինի աշխատողները որպես հաճախորդ գալիս ու համոզում են, որ դոլարով առևտուր անեն: «Որ խաբնվես ու դոլարով ծախես. Էդ վախտ 2 մլն 300 հազար դրամ տուգանք պիտի տաս: Գլխներիս սարքում են»,- ասում է Անի Գաբրիելյանը:

Ոսկու շուկայի աշխատողները պահանջում էին հանդիպել վարչապետի հետ: Կառավարության աշխատակից  Ալեքսանդր Ղազարյանը նրանց ասաց, որ 10-15 րոպեից նրանց կմոտենա Պետեկամուտների կոմիտեի պատասխանատու անձն ու կպատասխանի նրանց հուզող հարցերին:

Մոտ մեկ ժամ սպասելուց հետո, երբ ՊԵԿ ներկայացաուցիչը չժամանեց, բողոքողների ներկայացուցիչներին ընդունեց Կառավարության աշխատակազմի ներկայացուցիչը առանց լրագրողների մասնակցության: Նա բողոքողներին խոստացել էր, որ կառավարությունը ՊԵԿ-ի Ֆինանսների նախարարության հետ կքննարկի ներկայացված խնդիրների մասին:

Դիտվել է 1433 անգամ:
Print Friendly

Leave a Reply