Տղամարդկանց և կանանց մոտ անպտղության ցուցանիշները հավասար են` 40/40

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 8, 2012 15:58

Մի քանի օր առաջ` սեպտեմբերի 4-ին, ամբողջ աշխարհում նշվեց սեռական առողջության օրը, մոտ 70 պետություն միացել են այդ միջոցառմանը, և ընդամենը 2 տարի է, այս օրը նշվում է աշխարհում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ֆերթիլիթի սենթր»- պտղաբերության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանը:

“Ռուսաստանը այս տարի է միացել, Հայաստանը դեռ չի միացել, բայց մենք մեծ հույսեր ունենք, որ հաջորդ տարվանից մենք էլ կմիանանք, քանի որ մեր բժշկական ասոցացիաները, որոնք այս կամ այն կերպով առնչվում են մարդու սեռական առողջությանը, պարտավոր են այս հարցերին ավելի լուրջ մոտենալ, որովհետև սեռական առողջությունը համարվում է ոչ միայն մարդու ֆիզիկական և հոգեբանական խնդիրներից մեկը, այլ նաև մարդու կարևորագույն իրավունքներից մեկն է”,- նշեց բանախոսը` հավելելով, որ ընդամենը մի քանի տարի առաջ եվրախորհրդարանն ընդունեց նմանատիպ մի որոշում վերարտադրողական առողջության մասին,  որպեսզի ընտանիք կազմել ու երեխաներ ունենալ ցանկացող  զույգն ունենա վերարտադրողական առողջության իրավունք:

Համբարձումյանը նաև նկատեց, որ Հայաստանում տարածված է այն տեսակետը, թե անպտղությունը հիմնականում կանանց է վերաբերվում. “Դա սխալ է, քանի որ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ անպտղության ցուցանիշները հավասար կարող են լինել: Թե’ կանանց, և թե’ տղամարդկանց մոտ անպտղության ցուցանիշը Հայաստանում 40% է  կազմում, իսկ մնացացծ 20% դեպքերը վերաբերում են և’ կանանց, և’ տղամարդկանց:

Բժիշկ բանախոսը նշեց նաև, որ գոյություն ունի անպտղության 40 տեսակ, որոնցից 22-ը վերագրվում է կանանց, իսկ 18-ը` տղամարդկանց` նկատելով, որ այսօր աշխարհում տղամարդկանց շրջանում անպտղության ցուցանիշների աճի  միտում է նկատվում:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply