Samsung-ը բախվել է աշխատանքի պայմաններին առնչվող հիմնախնդիրների
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 8, 2012 14:53
Սմարթֆոն արտադրող աշխարհի ամենախոշոր Samsung Electronics ընկերությանը մեղադրանք է ներկայացվել Չինաստանում բանվորական ուժը շահագործելու համար: Ինչպես գտնում են իրավապահները, հարավկորեական հսկայի ղեկավարները կիրառել են ֆիզիկական պատժամիջոցներ և վերավորանքներ, ինչպես նաև ստիպել են բանվորներին արտաժամյա աշխատել ամսական ավելի քան 100 ժամ, հաղորդում է The Guardian-ը:
Այսպիսի մեղադրանքներով հանդես է եկել China Labor Watch կազմակերպությունը, որը գտնվում է Նյու Յորքում: Ակտիվիստները հաստատում են, որ Samsung-ին պատկանող 6 գործարաններում և երկու ֆաբրիկաներում, որոնք պատկանում են կորպորացիայի հիմնական մատակարարներին, կոպտորեն խախտվել են աշխատանքի անվտանգության պայմանները, բանվորներին չեն տրվել պաշտպանիչ արտահագուստներ, հերթափոխի ժամանակ նրանց արգելել են նստել: Ավելին, ինչպես հաղորդվում է զեկուցման մեջ, գործարանների ղեկավարները բանվորների նկատմամբ լայնորեն կիրառել են ֆիզիկական բռնություն և վիրավորանքներ:
Զեկուցագիրը պատրաստելու համար իրավապահներն ուսումնասիրել են 8 գործարաններ, որոնցում աշխատում են բջջային հեռախոս, հեռուստացույց, մուլտիմեդիայի խաղարկիչներ, տպիչներ և կենցաղային տեխնիկա արտադրող 24 հազար բանվոր:
Իր հերթին Samsung-ի ղեկավարները խոստովանել են, որ աշխատանքի վատ պայմաններն արտադրական պահանջների հետևանքով են և խոստացել են անմիջապես սկսել ստուգումները: Սակայն իրավապահների մեղադրանքներից մեկը ընկերությունը կտրուկ ժխտում է: Խոսքը երեխաների աշխատուժը օգտագործելու մասին է: Samsung-ի ներկայացուցիչները հավատիացրել են հասարակության ներկայացուցիչներին, որ ընկերությունն իրականացնում է «զրոյական համբերության» քաղաքականություն անչափահասներին աշխատանքի ընդունելու հարցում: Նախկինում China Labor Watch-ի ակտիվիստները էլի էին մեղադրել Samsung-ին երեխաների աշխատուժն օգտագործելու համար` նշելով, որ կորպորացիային պատկանող նվազագույնը 3 ձեռնարկություններում օգտագործում են 18 տարեկանից ցածր բանվորների աշխատանք: Սակայն, ընկերությունում ընդգծել են, որ աշխատանքի կարող են տեղավորվել միայն 16 տարին լրանալուց հետո, որը համապատասխանում է Չինաստանի աշխատանքային օրենսդրությանը:
Հետաքրքիր է, որ նման մեղադրանքներ են հնչել նաև գլխավոր մրցակցի ամերիկյան Apple ընկերության հասցեին:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ երդվյալների դատարանը ընդունել էր հարավկորեական ֆիրմայի մեղքը և որոշում կայացրել, որ Samsung-ը պատճենել է այն ինովացիոն տեխնոլոգիաները, որոնք Apple-ն օգտագործել է iPhone-ի և iPad – ի արտադրության համար: Երդվյալները պարտավորեցրել էին Samsung-ին ամերիկյսն կորպորացիային վճարել 1,05 մլդ դոլարի փոխհատուցում:






Facebook
Tweet This
Email This Post
