Անգլիկան եկեղեցում նախագահ կհայտնվի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 8, 2012 14:30
Անգլիկան եկեղեցին պատրաստվում է նախագահի պաշտոն ստեղծել, որի խնդիրն է լինելու օտարերկրյա եկեղեցիներում ներկայացնել անգլիկան համայնքը:
Նախագահն ուղևորություններ է կատարելու, իսկ ինքը` արքեպիսկոպոսը, կարող է կենտրոնանալ Անգլիայի եկեղեցական գործերի կառավարման վրա, ասել է արքեպիսկոպոս Ռոուան Ուիլյամսը:
Ուիլյամսն արքեպիսկոպոսի պաշտոնից հեռանում է դեկտեմբերին: 104-րդ արքեպիսկոպոսը 2002-ից գլխավորել է 77-միլիոնանոց անգլիկան համայնքը:
Նա մտադիր է Քեմբրիջի համալսարանում դասավանդման գործունեության անցնել:






Facebook
Tweet This
Email This Post
