Շուշիում բացվել է Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոցը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 8, 2012 14:12
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին սեպտեմբերի 8-ին Շուշի քաղաքում մասնակցել է ԼՂՀ կառավարության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ կապիտալ վերանորոգված Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահ Սահակյանը կրթությունը համարել է մեր պետության ռազմավարական կարեւորություն ունեցող ճյուղերից մեկը, որը մշտապես գտնվում է իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում՝ հավելելով, որ նման կրթական հաստատության առկայությունը Շուշիում մեծապես կնպաստի նաեւ քաղաքի կայուն զարգացման գործընթացին:
Այնուհետեւ երկու հայկական հանրապետությունների ղեկավարներն այցելել են Շուշիի մի շարք շինարարական օբյեկտներ եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին:
Միջոցառումներին ներկա էին վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:






Facebook
Tweet This
Email This Post
