Մոսկվայում տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում զոհվել են Հայաստանի քաղաքացիներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 8, 2012 13:56Մոսկվայում տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում զոհվել են Հայաստանի քաղաքացիներ: Չորս մարդու կյանք խլած դժբախտ պատահարը Մոսկվայում տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ի երեկոյան։ Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով «Life News.ru»-ն, զոհվել են Հայաստանի քաղաքացիներ Ավագյան Գ.Վ-ն` ծնված 1980թ-ին եւ Բիչախչյան Մ.Վ-ն` ծնված 1982թ-ին: Զոհվածներից երկուսի անունը չի հրապարակվում, հայտնի չէ, թե ինչ ազգի ներկայացուցիչներ են:
ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցները երեկոյան ժամը 22-ի սահմաններում ժամանել են դեպքի վայր` Բուրդենկոյի անվան հոսպիտալի մոտ գտնվող դիտահոր, սակայն վերջիններիս հաջողվել է ողջ դուրս բերել միայն նրանցից մեկին:
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ` բանվորներից մեկը կորցրել է գիտակցությունը ջրհորում մեթանի կուտակված գոլորշիները շնչելու հետեւանքով։ Մնացածները նետվել են նրան փրկելու, բայց նույնպես կորցրել են գիտակցությունը։






Facebook
Tweet This
Email This Post
