Փախուստի դիմած վարորդը ներկայացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 8, 2012 13:56

Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում, «Վենեցիա» ռեստորանային համալիրի մոտ, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու, որը տեղում մահացել էր: Վարորդը ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ դիմել էր փախուստի:
Նույն օրը, ժամը 16.40-ի սահմաններում, ոստիկանություն է ներկայացել տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 1974 թ. ծնված Արթուր Առաքելյանը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը:
Պարզվել է նաև վրաերթի ենթարկված անձի ինքնությունը՝ 1928 թ. ծնված Ալեքսանդր Հովսեփյան:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 756 անգամ: