Կրկեսի շենքի պայթեցման պատճառով որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 8, 2012 13:51

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Երևանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով՝ կրկին պայթեցման աշխատանքներ կիրականացվեն Ագաթանգեղոսի 1 հասցեում:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ժամը 15.30-ից մինչև ժամը 16.30-ը կդադարեցվի երթևեկությունը Ագաթանգեղոսի փողոցում՝ Խորենացի-Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից մինչև Խորենացի փողոց-Արշակունյաց պողոտա խաչմերուկ հատվածները:
Դիտվել է 688 անգամ: