Աշխարհի Բոբը. «Մենք չենք ցանկանում փոխել մի կղզին, մենք ուզում ենք փոխել ողջ աշխարհը»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | February 23, 2010 10:45

Փետրվարի 6-ին 65 տարեկան կդառնար Ռոբերտ Նեստա Մարլին՝ ողջ աշխարհին հայտնի Բոբ Մարլի անունով:

1945թ. փետրվարի 6-ին է ծնվել  Ռոբերտ Նեստա Մարլին՝ 20-րդ դարի կիսաառասպելական հերոսը, մինչ օրս ողջ աշխարհում միլոնավոր մարդկանց ոգեշնչողը: Բոբ Մարլիին բնորոշել իբրեւ ջամայկացի երգիչ ու երաժիշտ՝ գրեթե նույնն է, ինչ Հիսուսին անվանես պաղեստինցի դասախոս:

Բոբ Մարլին պոպ մշակույթում եզակի կերպար: Հիթ-շքերթներում իշխող նրա երգերը, ըստ էության՝ կրոնական են: Նրա հեղինակությունը տարածվում էր երաժշտական աշխարհի սահմաններից դուրս: Այս առումով Բոբ Մարլիին անհնար է որեւէ մեկի հետ համեմատել: Դժվար է պատկերացնել, թե ինչպես Էլվիս Պրեսլին կարող է մարզադաշտում հաշտեցնել երկու քաղաքական կուսակցությունների: Եվ  նման գերաստղի մահը, ինչպիսին Մայքլ Ջեքսոնն էր, չստիպեց օրենսդիր մարմիններին՝ մեկ շաբաթով հետաձգել իրենց գործունեությունը:

Պոպ երաժշտության կուլտային դեմքերից միայն Ջոն Լենոնը որոշակի նմանություն ունի Բոբ Մարլիին: Նրանք երկուսն էլ առաջին հերթին որոշակի գաղափարախոսության արտահայտողն էին: Երկուսն էլ միաժամանակ անկոմպրոմիս նոնկոմֆորմիստներ էին եւ պացիֆիստներ: Երկուսն էլ՝ իրենց երաժշտության պարզությամբ հանդերձ, ինտելեկտուալների շրջանում եւս հարգված էին: Եվ վերջապես, նրանցից ոչ մեկը չէր թաքցնում իր սերը հոգեակտիվ կանեփի նկատմամբ:

Նրանց մոտ Էական տարբերություններ նույնպես բավականաչափ կային: Բայց գլխավոր տարբերությունն այն է, որ Ջոն Լենոնը բացարձակ պոպուլյար չէ «գունավորների» մոտ: Իսկ Մարլիի ազդեցությունը սպիտակ երիտասարդության վրա մինչ օրս էլ մեծ է: Բոբի կանաչ-դեղին-կարմիր պատկերներով զարդարված հաստատությունները լի են եվրոպոիդներով: Ռաստամանական սանրվածքի՝ դրեդլոկ կրողների շարքերում կարելի է հանդիպել ամենաիսկական հյուսիսիային շիկահերների: Իսկ ռեգգին (ջամայական ընդհանուր  անվանումն  է որպես ուղղություն առաջացել է 1968-ին) փորձում են նվագել անգամ ամբողջապես ալկոհոլային Ռուսաստանում:

Արմատները

Միստիկ մակարդակում Մարլիի կուլտի նման մուլտիռասսայականությունը հեշտությամբ է բացատրվում: Բոբի հայրը անգլիացի էր, մայրը՝ սեւամորթ ջամայկացի: Բայց հիսունամյա երկու կին ունեցող չինովնիկից որդին ժառանգեց միայն գանգի երկարավուն ձեւը, որը հեշտությամբ եթովպիականի տեղ կանցներ:  Մարլիի մեջ ոչ մի անգլիական բան էլ չկար:

Եկեղեցական երգչախմբում երգող մայրը Բոբին երաժշտականությամբ օժտեց, իսկ էքստրասենսոր հեքիմ-պապիկը՝ մարդկանց դրական վիբրացիաներով լիցքավորելու ունակություն: Մնացյալում Բոբին դաստիարակել է փողոցը ու դժվար թե նա անարդարացիորեն է ստացել Tuff (կռուտոյ) մականունը: Երեւի՝ վաղ պատանեկության շրջանում, Բոբը հսկում էր եթե ոչ ողջ Թրենչթաունը (Ջամայկայի մայրաքաղաքի աղքատ թաղամասը), ապա՝ գոնե այն լեգենդար բակը, որում անցել է Բոբի պոպուլյար երաժշտության այբբենների ուսուցումը:

Ջամայկայի լուրջ տղերքի (այսպես կոչված rude boys-երի) շրջանում հարգանք էր վայելում սքա ոճը: Նույնիսկ սպիտակադեմ սքինհեդները նրա ռիթմերում հետագայում լսել-զգացել էին ինչ-որ հարազատ բան: Բոբը շատ արագ յուրացրեց այդ ոճն ու  արդեն 17 տարեկանում մի քանի սինգլ թողարկեց: Բայց Տերը նրա համար այլ ուղի էր նախատեսել:

Միայն սեւերի համար

Հիսուսը սեւ էր: Իսկական Սիոնը Եթովպիան է: Բաբելոնը ողջ ժամանակակից աշխարհն է՝ ձեւված արեւմտյան քաղաքակրթության արատավոր շաբլոններով: 20-րդ դարում Ջան (ռաստամանների`Եհովայի հետ համընկնող աստված Յախվեի կրճատ անվանումը) Երկիր ուղարկեց իր եւս մի որդու՝ ռաս (արքայազն) Թաֆֆարի Մաքքոնենին, ով դարձավ եթովպիացի կայսրը Հայլե Սելասսիե անունով: Սողոմոնի ու Սաբայի թագուհու այս աստվածային հետնորդը պիտի ավետյաց երկիր վերադարձներ սեւ ստրուկների ժառանգներին:

Այսպիսին են ռաստաֆարիզմի՝ 20-րդ դարի 30-ական թվերի, Ջամայկայում առաջացած պացիֆիստական կրոնական շարժման, որոշ հիմունքները: Բոբ Մարլիին վիճակված էր վերածել սեւամորթների այս հազվադեպ մեսիական մոլորությունը համաշխարհային սուբկուլտուրայի, որը արտացոլում էր ողջ երրորդ աշխարհի բնակիչների իդեալներն ու ակնկալիքները:

Ռաստաֆարիզմի եւս մի բնորոշ գիծ է հոգեակտիվ կանեփի ծիսական ծխումը: Ջամայկայի համար կանեփը նույնն է՝ ինչ մեզ համար թեյը: Բայց մի բան է մեկ-մեկ հաճույքի համար ծխելը, եւ այլ բան՝ մեծավարի ծխելը Աստվածաշնչյան կոլեկտիվ ընթերցումների ու քննարկումների ժամանակ:

Ռաստաֆարիացիները իրենց հավատքը չեն փաթաթում բոլորին, ինչպես, օրինակ, դա անում են մորմոնները: Նրանց փոխարեն այդ աշխատանքը կատարում է կանեփը: Եվ հոգեւոր ճշմարտություն փնտրողները, յուրահատուկ բույրով գայթակղվածը հայտնվում են ռաստմանական միջոցառմանը, որտեղ Աստվածաշնչում բացահայտում են նոր, անսպասելի խորություններ:

Բոբին ռաստաֆարայ օծեց իր երաժիշտ կոլեգան

Սքան (20-րդ դարի 50-ականների վերջին Ջամայկայում առաջացած երաժշտական ուղղություն) շատ արագ էր Աստվածաշնչից միստիկ ուղերձների եւ ուղիղ մեջբերումների համար: Ռաստաֆարիացիները նախընտրում էին ավելի մտածկոտ ռեգգին: Բոբ Մարլիի The Wailers խումբը այդ ոճին բերեց համաշխարհային ճանաչում:

Ջամայերեն չիմացող ունկնդիրներին ավելի հեշտ է բացատրել Բոբ Մարլիի երգերի մեծ հաջողությունը նրա հզոր խորհրդավոր խարիզմայով: Ախր երաժշտական տեսանկյունից նրա երգերում ոչ մի առանձնահատուկ բան չկա: Լավորակ, հաճելի բաներ էին ռեգգի ոճում՝ ոչ ավելին: Ջամայական մյուս խմբերի մոտ էլ նման գործերը բավականաչափ էին: Բոբի ձայնն, այո՛, անսովոր էր, սրտառուչ, սակայն այն կոչել դյութիչ կամ հիպնոտիկ  կարելի է միայն աստվածաշնչային խոտի ներքո:

Ռեգգի թագավոր Բոբ Մարլիին դարձրեց նրա անգերազանցելի տաղանդը՝գեղեցիկ ու հասկանալի արտահայտել ռաստաֆարիզմի ունիվերսալ ճշմարտությունները: Մարլիի ընկերները, նախկին կոլեգաները եւ ժամանակակից կատարողները անվերապահորեն նրան են վերագրում այդ առաջնությունը: Բոբ Մարլիի երգային ժառանգությունը կատեխեզիս (որևէ կոնցեսիայի պաշտոնական հավատքային փաստաթուղթ է) ու «Ի Ցզին»(«Փոփոխությունների գրքի»մեկ այլ անվանում)`  գետտոյի յուրաքանչյուր ընչազուրկ բնակչի, երրորդ աշխարհի յուրաքանչյուր կեղեքված բնակչի համար:

Մարլիի երգերում չկան բարձր դիրքերից ասված աստվածաբանական իմաստնություններ եւ քարոզչական խրատներ: Բոբին հարգում են իբրեւ Ջայի դեսպանորդ, բայց միեւնույն ժամանակ՝ նա միշտ մնում էր յուրային թրենչթաունյան ախպերության շրջանում: Ինչպես նաեւ՝ արտահայտողն էր գետնախորշերում ապրող բոլոր սեւամորթների խնդիրների, վախերի ու հույսերի:

Արեւմտյան բեմում արած իր շշմեցուցիչ հաջողությունը Բոբին Ջամայկայի ազգային հերոս դարձրեց: Մարլիի հեղինակությունից վախենում էին փորձված քաղաքական գործիչները, ինչն էլ նրա վրա մահափորձի պատճառ դարձավ: Չնայած, չար լեզուները դրան ավելի պրոզաիկ բացատրություն են գտնում.  իբր թե հետապնդում էին ոչ թե Բոբ Մարլիին, այլ նրա ընկերոջը, ով ջամայական մաֆիային հսկայական գումար էր պարտք: Այնուամենայնիվ, ինչ էլ լինի, 1978թ. ապրիլին իր համերգի ժամանակ Բոբը ստիպեց Ջամայկայի երկու թշնամական կուսակցությունների ղեկավարներին՝ միմյանց ձեռք սեղմել:

Դա միակ դեպքն էր, երբ Մարլին քաղաքականության մեջ մտավ: Իսկական ռաստաֆարիացուն՝ բաբելոնացիների առնետային քաշքշուկը հարիր չէր: Ջամայկայի աղքատ ժողովուրդն, այսպես թե այնպես, Բոբ Մարլիին էր պատկանում՝ ականջ դնելով նրա ուղերձներին հասանելի ռադիոյով: «Մենք չենք ցանկանում փոխել մի կղզին,- ջամայական քաղաքական կյանքին չմասնակցելու իր որոշումն էր բացատրում  Բոբը,- մենք ուզում ենք փոխել ողջ աշխարհը»:

Բոբ Մարլիի եւս մի առանձնահատկություն, որ նրան կուլտային կերպար դարձրեց՝ բացարձակ նվիրվածությունն էր իր գործին: Կարելի էր ասել՝ «երաժշտությանը», բայց, կարծես թե՝ հենց Բոբը այն չէր տարանջատում կրոնական հավատից ու կենսակերպից: Այս երեք բաղկացուցիչները այնպես անքակտելի էին, դարձել էին ամբողջականություն, որ Բոբի ռաստաֆարիական օյինները քիչ էին ծաղրում անգամ արեւմտյան շոու-բիզնեսի ցինիկ ներկայացուցիչները:

Ռաստաֆարիզմի  համեստ հմայքը

Բոբ Մարլիի ընկերներն ու ծանոթները մեկ մարդու պես պնդում են. փողն ու հաջողությունը նրան չփչացրեցին:Առասպելը առասպել, բայց Բոբն իսկապես չէր հավաքում ադամանդով ողողված սպորտային մեքենաներ, չէր կրում չծնված պանդաների մորթուց տաբատներ: Նա նույնիսկ վեցաստղանի հյուրանոցների աստիճաններով «անցնող» մոտոցիկլետային մրցումներին երբևէ չի մասնակցել: Իհարկե, կրոնը նրան ու իր խմբին չէր արգելում ի սրտե խոզություն անել հյուրախաղերի ժամանակ: Բայց դա կարելի է ընկալել որպես ծանր մանկության արձագանք:

Կանանց հետ հարաբերություններում Մարլին լիովին օգտվում էր իր խարիզմայից, բայց դա էլ փչացածության ցուցիչ չէ: Ամեն դեպքում՝ մարդիկ սիրո համար են ստեղծված: Բոբի կինը՝ Ռիտան, նրա միակ սերն էր հոգեւոր մակարդակում: Ու հենց Ռիտան էլ չէր ամաչում՝ արտաամուսնական սեր բաշխել: Ինչ վերաբերում է այլ կանանցից Բոբի տասնյակ երեխաներին (այդ թվում նաեւ 1976թ. Միսս աշխարհը), ապա դա էլ տղամարդկային գերունակությունների ցուցանիշ չէ: Պարզապես ռաստաֆարիզմը այնքան էլ չէր ողջունում կոնտրացեպցիան:

Օրենքով արգելվածներից՝ Բոբն օգտագործում էր միայն Աստվածաշնչով թույլատրված կանեփը: Ռաստաֆարիզմը նրան դարձրեց բուսակեր: Բոբի հոբբին, առաջին հայացքից, նույնպես անմեղ էր՝ ֆուտբոլը: Բայց ճակատագրի, հեգնանքով հենց ֆուտբոլը նրան գերեզման տարավ: Եթե չհաշվենք ռաստաֆարիական  օյինները:

Բոբ Մարլին հրաժարվեց հեռացնել ոտքի ուռուցքը, որն աճել էր ֆուտբոլային վնասվածքից (ռաստաֆարցիները մարդկային մարմինը հարգում են՝ ինչպես տաճար: Եվ, Բոբի խոսքերով, թույլ չեն տալիս այն «քանդել մասերի»):

Ցավոք, բիբլիական խոտ ծխելն ու ոչ ավանդական թերապիայի այլ միջոցներն արդյունք չտվեցին՝ 1981թ. մայիսի 11-ին Բոբ Մարլին մահացավ քաղցկեղային մետասթազներից: Նրա հուղարկավորությունը Ջամայկայի պատմության ամենանշանալի իրադարձություններից էր:

Միայն սպիտակների համար

Լիլիհամերից(Նորվեգիա) ինչ-որ մի Բյորնի դժվար թե հուզի Ադիս-Աբեբայի սբ. Երրորդության եկեղեցու դամբարանում Հայլե Սելասսիեի աճյունի վավերականությունը: Այդ դեպքում՝ ինչո՞ւ է  կրում սիոնական առյուծի պատկերով շապիկ եւ տանջում իրեն` մազերը Նյաբինգի զինվորների սանրվածքին նմանեցնելով:Երևի, նրան կանեփն է դուր գալիս, իսկ կանեփի ներքո լավն է ռեգգին, ոչ թե՝ դում-մետալը:

Բոբ Մարլիի ահռելի ճանաչումը սպիտակ լսարանի մոտ՝ 70-ական թվերին, հեշտ է բացատրել: Կամպուսային` համալսարանական ինտելեկտուալները դեռ ուշքի չէին եկել թմրանյութային «պսիխոդելիկ» հեղափոխության փլուզումից: Բաբելոնն արագորեն կուլ տվեց եւ մարսեց հիպիական սուբկուլտուրան, եւ արդեն մոդայիկ չէր՝ լինել սպիտակ երկարամազ ուռող պացիֆիստ: Իսկ գաղափարայնորեն ուռելու ցանկությունը կար:

Եվ ահա ,հայտնեցին ռաստաֆարիացիները: Ու՝ թեեւ նրանք կրում էին վախեցնող հյուսեր, ի տարբերություն «սեւ հովազների»(Սևամորթների կազմակերպություն ԱՄՆ-ում, որ կոչ էր անում զենքով հասնել իրենց իրավունքներին)՝ չէին սպառնում զենքով  եւ նույնպես հավատում էին խաղաղությանն ու սիրուն:

Ինչ վերաբերում է դիսկոտեկային հասարակությանը, ապա այն՝ մարիխուանայի ազդեցության տակ, միշտ չէ, որ հասցնում էր դիսկոյի տեմպով պարել: Ռեգգին իդեալական այլընտրանք դարձավ:

Եվ, իհարկե, հավանական է, որ այդ սպիտակամորթներից որեւէ մեկն իսկապես լրջորեն լծվեց երրորդ աշխարհի խնդիրներին: Սովից մեռնող Եթովպիա գնալը՝ կամավորական հիմունքներով, այնքան  հավես չէ, որքան՝ միացնել Բոբ Մարլիի երաժշտությունն ու բոլոր ընչազուրկներին ուղարկել սեփական դրական վիբրացիան:

Բայց ի՞նչն է, այնուամենայնիվ, ստիպում ժամանակակից երիտասարդությանը ռաստաման դառնալ: Չէ որ եթե ռեգգին հայտնվում էլ է հիթ-շքերթներում, ապա միայն այլանդակված էլեկտրոնային տարբերակով:   Ինչ վերաբերում է կանեփին, ապա այն ծխում են նաեւ հնդիկ ճգնավորները:

Երեւի, Բոբ Մարլին իսկապես Աստծո կողմից էր ուղարկված՝ ռասսայական, դասակարգային, ժամանակային եւ տարածական սահմանափակումները վերացնելու առաքելությամբ:

Որպեսզի մշտապես մեզ հիշեցնի խաղաղության ու սիրո անանցանելի արժեքի մասին:

Վլադիմիր ՊԱՎԼՈՎԵՑ

Դիտվել է 2958 անգամ:
Print Friendly

Leave a Reply