Հրդեհ Սիլիկյան թաղամասում. տուժած քաղաքացու վիճակը ծանր է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 8, 2012 13:19

Սեպտեմբերի 8-ին, ժամը 10.33-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 114 տանը. հնարավոր է տանը տուժած կա: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ  ԱԻ արձագանքման և ՃԿԿ  օպերատիվ խմբերը: Դեպքի մասին տեղեկացվել են «1-02» և  «1-03» ծառայությունների հերթապահները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.53-ին, մարվել՝ 11.04-ին: Այրվել է տան աստիճանավանդակը և  առաստաղը` 15 քմ մակերեսով, երկու մահճակալ և  հեռուստացույց , իսկ տուժած, 1930թ. ծնված Կամո Բաբայանին մինչև  հրշեջ-փրկարարների` կանչի վայր հասնելը տեղափոխել են «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Դիտվել է 606 անգամ:
Print Friendly

Leave a Reply