Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության և խարդախության մեղադրանքներով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 8, 2012 13:04
 

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 7-ին, ժամը 12.10-ին, Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո  ոստիկանություն է ներկայացել 1991 թ. ծնված Հովնան Մկրտչյանը, որը 2011 թ. ապրիլի 8-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
 ***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Հ. Ներսիսյան փողոցից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արմեն Կարապետյանին, որը սեպտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:
Խափանման միջոցը` կալանք:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Ագարակ գյուղից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Հարություն Վանյանին, որը սեպտեմբերի 3-ից ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Դիտվել է 827 անգամ:
Print Friendly

Leave a Reply