Վիճաբանություն՝ մահացու վրաերթով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 8, 2012 13:01


Սեպտեմբերի 8-ի գիշերը հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սևան քաղաքի երկաթգծի կայարանի մոտից իրենց մոտ է տեղափոխվել 1977 թ. ծնված Նվեր Սերգեյանի դիակը:
Ոստիկանները պարզել են, որ ժամը 23.00-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է տեղի ունեցել Նվեր Սերգեյանի և 1976 թ. ծնված Արամ Ղազարյանի միջև, որի ընթացքում Ղազարյանը «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով մահացու վրաերթի է ենթարկել Ն. Սերգեյանին և դիմել փախուստի:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ա. Ղազարյանին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 732 անգամ:
Print Friendly

Leave a Reply