Ուկրաինայի արևմուտքում գտնվող քաղաքում հունգարերենը պաշտոնական լեզու է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 8, 2012 7:52

Զակարպատսկի մարզում գտնվող Բերեգովո քաղաքում հունգարերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ է տրվել:  Որոշումը կայացրել են քաղաքային խորհրդի անդամները.36 պատգամավորից 26-ը կողմ է արտահայտվել:

Տեղի ադմինիստրացիայի ղեկավար Իշտվան Գայդոշը նշել է, որ այսուհետ քաղխորհրդի ձևաթղթերի, կնիքների   վրա ուկրաիներենից բացի հունգարերենով  ու տարածաշրջանի (բացի ուկրաիներենից) լեզուներով են լինելու գրությունները, ցուցանակներ և  գովազդակրերը:

Նշվել է նաև, որ այսուհետ իշխանական օրգաններում կադրերի ընտրության դեպքում էլ հաշվի կառնվի հունգարերենի իմացությունը:

Քաղխորհրդի որոշումը հիմնված է վերջերս ընդունված “Պետական լեզվի քաղաքականության հիմքերի մասին”օրենքի վրա, որով Ուկրաինայի քաղաքներում ու մարզերում, այնտեղ, որտեղ ոչ պետական լեզուն մայրենի է բնակչության  առնվազն 10%-ի համար, այդ լեզուն տարածաշրջանային լեզվի կարգավիճակ է ստանում: Դա նշանակում է, որ տվյալ լեզուն պաշտոնապես կիրառվում է գործավարության մեջ ու տեղական իշխանությունների մարմինների` քաղաքացիների հետ շփման ժամանակ:

2001-ի տվյալներով, Բերեգովո քաղաքում բնակվում է 26 հազար մարդ, հիմնական մասը` էթնիկ հունգարացիներ են:

Դիտվել է 1256 անգամ:
Print Friendly

Leave a Reply