Փեսան` ընդդեմ աներոջ թիմի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 8, 2012 0:44

Ստամբուլում անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրից  առաջ Հայաստանի, Ռուսատանի և Չինաստանի հավաքականները 17-ական  միավորով զբաղեցնում են առաջին երեք տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով առաջինը Չինաստանի հավաքականն է, երկրորդը` Հայաստանի, երրորդը` Ռուսաստանի:

Մերոնք կմրցեն 15 միավոր վաստակած հունգարացիների հետ:,Հիշեցնենք, որ Հունգարիայի հավաքականի առաջատարը Պետեր Լեկոն է, որը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի  փեսան է:

11-րդ տուրում մեդալների համար կարևոր են նաև հետևյալ հանդիպումները.

Ուկրաինա (16) – Չինաստան(17)

Հունգարիա(15) – Հայաստան(17)

Ռուսաստան (17) – Գերմանիա (15)

Լեհաստան(15) – ԱՄՆ (15)

Հայաստանի կանանց հավաքականը  14  միավորով 10-րդն է: Վերջին տուրում այն կմրցի Լեհաստանի թիմի հետ:  17-ական միավորով 1-ին տեղերը բաժանում  են Ռուսաստանի, Չինաստանի թիմերը: Լրացուցիչ ցուցանիշներով առաջինը Ռուսաստանի ներկայացուցիչներն են:,

11-րդ տուրում սկզբունքային պայքար է սպասվում հետևյալ մրցամարտերում.

Ռուսաստան (17) – Ղազախսան(15)

Բուլղարիա(14) – Չինաստան(17)

Ուկրաինա(16) – Հնդկաստան(15)

Դիտվել է 1005 անգամ:
Print Friendly

Leave a Reply