Սկիզբը` հաղթանակով

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 8, 2012 0:19

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը  Վալետայի «Տա Քալի» մարզադաշտում աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի (եվրոպական B խումբ ) շրջանակում անցկացրած առաջին խաղում 1:0 հաշվով առավելության հասավ Մալթայի ընտրանու նկատմամբ: Հաղթական գնդակը 70-րդ րոպեին մրցակցի դարպասը խփեց  64-րդ փոխարինման դուրս եկած Նիժնի  Նովգորոդի  «Վոլգայի» հարձակվող  Արթուր Սարկիսովը:

Ի դեպ, մեր երկրի ներկայացուցիչներն աշխարհի առաջնություններրի ընտրական մրցաշարերի մեկնարկային խաղերում առաջին անգամ կարողացան հաղթել մրցակցին:

Ընդհանրապես, Հայաստանի հավաքականի խաղը չէր ստացվում: Հուսանք, որ մերոնք իրենց կարողություններն ավելի լավ կդրսևորեն հաջորդ` Բուլղարիայի հավաքականի հետ սեպտեմբերի 11-ին կայանալիք արտագնա հանդիպումում:

Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով. Գևորգ Կասպարով, Սարգիս Հովսեփյան, Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան (Վալերի Ալեքսանյան, 78), Արտակ Եդիգարյան (Դավիթ Մանոյան, 51), Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Լևոն Հայրապետյան, Արազ Օզբիլիս, Մարկոս Պիզելի (Արթուր Սարկիսով, 64), Յուրա Մովսիսյան:

Դիտվել է 983 անգամ:
Print Friendly

Leave a Reply