Թուրքիայում կինը կրակել է իրեն բռնաբարողի սեռական օրգանին, ապա կտրել տղամարդու գլուխը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 7, 2012 22:20

Դրանից հետո կինը կտրված գլուխը տարել է քաղաքային հրապարակ` որպես նախազգուշացում մյուս տղամարդկանց:

26-ամյա կինը իր հայտարարության համաձայն, ինքն իր պատիվն է պաշտպանել: Նևին Յիլդիրիմն իր ամուսնուն սեզոնային աշխատանքի է  ուղարկել ու այդ ժամանակ էլ դարձել է  ամուսնու բարեկամի բռնության զոհ:

35-ամյա Նուրետին Հիդերը սպառնացել է հաշվեհարդար տեսնել կնոջ երեխաների հետ, եթե վերջինս ինչ որ մեկին պատմի իրենց կապի մասին: 8 ամիս շարունակ տղամարդը բռնաբարել է կնոջը, որն ի վերջո հղիացել է:

Սակայն, օգոստոսի վերջին, երբ  կնոջ համբերության բաժակը վերջապես  լցվեց, նա հրազեն ձեռք բերեց ու  տղամարդու տուն ներխուժելու հերթական փորձի ժամանակ կրակեց : Դրանից հետո, քանի որ տղամարդը  ընդամենը վիրավորվել էր, կինը որոշեց վերջինիս առավելագույն ցավ պատճառել:

“Ես կրակեցի նրա սեռական օրգաններին,  ու նա լռեց”: Իսկ երբ  մահացավ, կինը կտրեց բռնարարի գլուխն ու տարավ հրապարակ: Հավաքված մարդկանց ոտքերի առջև գցելով այն` հայտարարեց.«Իմ թիկունքի ետևում մի բամբասեք: Մի խաղացեք պատվիս հետ: Ահա այն մարդու գլուխը, որն իմ պատվի հետ խաղաց»:

Կնոջը սպանության մեղադրանք է առաջադրվել,սակայն նա չի զղջում իր արարքի համար: «Ես պաշտպանել եմ իմ պատիվը»,-հայտարարել է նա:

Դիտվել է 1696 անգամ:
Print Friendly

Leave a Reply