Ռումբ տորթում.ամենաանսովոր նվերը հարսանիքին, տեսանյութ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 7, 2012 21:42

Շատերի  համար հարսանիքը  կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկն է: Այդ օրը նորապսակները  և նրանց մոտիկները  ցանկանում են, որ ամեն ինչ հարթ ընթանա: Սակայն, այդ դեպքում զույգը շատ զգույշ պիտի ընտրի իր հյուրերին, որոնցից մի քանիսը կարող են պայթեցնել ամեն ինչ, գրում է  Herald Sun-ը:

Հյուրերից  Ջեյսոն անունով մեկը հարսանիքին եկել էր իր բարեկամ ամերիկացիների հետ`անսովոր  նվերով: Նա ռումբ էր բերել: Երիտասարդը պայթուցիկը գործի դնելուց առաջ նկարահանել է  և օպերատորին ասել.  “Հեռու մնացեք տորթից, երբ կլուսանկարեք նորապսակներին, ես Ջեսիի համար նվեր ունեմ, նա գժվում է ռումբի համար”:

Դրանից հետո, Ջեյսոնը հանում է պուլտը, ամեն ինչ ճիշտ էր, նա ռումբը պահել էր հարսանեկան տորթում: Ամերիկացու կարծիքով տորթը պիտի պայթեր կողքը կանգնած երջանիկ նորապսակներին  լուսանկարելու ժամանակ: Ջեյսիի և հարսնացուի`  լուսանկարչի առջև կանգնելուց վայրկյաններ հետո, Ջեյսոնը սեղմեց պուլտի կոճակը:

Լսվեց պայթյուն, ոչ ոք չտուժեց, բացի հարսնացուի հարսանեկան հագուստից, որը ոտից գլուխ կրեմ էր: Կատաղած հարսը բռունցքներով ընկավ Ջեյսոնի հետևից:

Դիտվել է 1959 անգամ:
Print Friendly

Leave a Reply